Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Սատարել՝ առանց իդեալականացման

Սատարել՝ առանց իդեալականացման
05.05.2024 | 22:22

Նրանց համար, ովքեր ասում են, որ եկեղեցին չի կարող հասնել հաջողության՝ դրվագ պատմությունից:

Կիպրոսի նախկին նախագահ, արքեպիսկոպոս Մակարիոս 3-րդ Սրբազան։ 1950-ական թվականներին նա դարձավ անկախացման շարժման առաջնորդ։ Համառ պայքարից և աքսորվելուց հետո կրկին վերադառնում և առաջնորդում է շարժումը։ 1959 թվականին շարժումը հաջողվում է, և Սրբազանը, դնելով իր թեկնածությունը, ընտրվում է Կիպրոսի նախագահ։

Անշուշտ, պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել կամ, առավել ևս, տոնել հաղթանակ։ Անհրաժեշտ է ուղղակի լուռ, առանց կերպարներ իդեալականացնելու կամ քննադատելու սատարել։

Հոգևոր Հայաստանը հաղթելու է «‎նոր»‎ Հայաստանին:

Ոգին հաղթելու է «դուխին»:

Եռագույնը հաղթելու է «սև ու սպիտակին»։

Փայլակ Չոբանյան

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ